Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» կխաղա «Կայրաթի» հետ: «Տարազի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Vesti.kz-ին կարճ մեկնաբանություն է տվել այս խաղի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ «Կայրաթն» իսկապես ֆավորիտ է: Բայց ֆավորիտի կարգավիճակը ոչինչ չի նշանակում, «Ալաշկերտն» անպայման պայքարելու է, շատ լավ խաղակցված թիմ է, խաղացողների լավ ընտրությամբ»,-ասել է Մինասյանը:
«Կայրաթ» – «Ալաշկերտ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին Ալմաթիում, իսկ պատասխան հանդիպումը՝ 12-ին՝ Երևանում:
Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում «Կայրաթի» հետ ընդհանուր դիմակայությունում հաղթանակի դեպքում «Ալաշկերտը» կխաղա «Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ: