Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հրաժարվել է ակումբի հետ շահավետ պայմանագիր կնքելուց, հայտնում է ABC-ն:
Ֆուտբոլիստին առաջարկվել է պայմանագիր մինչև 2024 թվականի ամառ, սակայն ֆրանսիացին որոշել է կնքել գործարք, որը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը՝ 2021/22 մրցաշրջանում աշխատավարձի 10% և 2022/23 մրցաշրջանում՝ 15% կրճատմամբ:
Հարձակվողը չի ցանկանում, որ իր նոր պայմանագիրը խնդիր դառնա մադրիդցիների համար, նա նաև հասկացրել է ակումբի ղեկավարությանը, որ պատրաստ կլինի հեռանալ, եթե իր խաղում անկում նկատվի: