ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Բարձրագույն լիգայում բանակայինները հանդես են գալու նույն պայմաններով, ինչ մյուս ակումբները.
«Ֆուտբոլի մասին օնլայն եթերներից մեկում հայտարարվել է, որ ԲԿՄԱ-ի միավորները VBet Պրեմիեր լիգայում չեն հաշվվելու:
Արտահայտությունը հնչել է այսպես.«Եթե բանակայինները հաղթեն, նրանց միավորները չի հաշվվելու»: Սա արմատապես և տրամաբանության մեջ սխալ ձևակերպում է: Փաստացի՝ բանակայինները պարտվել են առաջին խաղում, մրցակցին շնորհվել է երեք միավոր: Բայց, ըստ լրագրողի, եթե բանակայինները հաղթեն, թիմին միավոր չի տրվելու: «Հաշվարկից դուրս է»,-ասում է լրագրողը:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲԿՄԱ-ն լիգայում հանդես է գալիս նույն պայմաններով, ինչպես մյուս ակումբները: Պարզապես ԲԿՄԱ-ն, ուղեգիր նվաճելու դեպքում, իրավունք չի ունենա հանդես գալու եվրագավաթներում»,- գրել է Աղբալյանը ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք՝ ԲԿՄԱ-ն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել է «Փյունիկին»: