«Ռեալը» մոտ ժամանակներս կերկարաձգի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը։
Ինչպես տեղեկացնում է ABC.es-ը՝ կողմերը մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կկնքեն, բայց ֆրանսիացին ակումբին հաղորդել է, որ մտադիր է ավելի շուտ հեռանալ, եթե իր խաղը չհամապատասխանի թիմի մակարդակին։
Առաջին տարում Բենզեմայի աշխատավարձը 10%-ով կնվազի, բայց հետո 15%-ով կբարձրանա։
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ խաղացողը հրաժարվել է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրից, քանի որ մտավախություն ունի, որ իր խաղի որակը կարող է վատանալ։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայի 34 խաղում խփել է 23 գոլ։