«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իտալական թիմը պայքարելու է Ա Սերիայում հաղթելու համար։
«Ես երբեք զուտ հաճույքի համար չեմ խաղացել։ Առանց տիտղոսների՝ կարիերայի ավարտին ոչինչ չի մնա։
Նրանք, ովքեր այս մրցաշրջանում կփորձեն հաղթել սկուդետտոն, ստիպված կլինեն գործ ունենալ «Ռոմայի» հետ։
Ես ու թիմակիցներս ուզում ենք, որ հաղթանակը մնա ակումբի պատմության մեջ»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։