Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը ներկայացրել է այս ամառ Կոնֆերենցիաների լիգայի առաջին և երկրորդ որակավորման փուլերում մեր թիմի խփած 8 գոլերը։
«8 հիանալի ակնթարթ, որ միասին ապրեցինք այս ամառ»,- վերնագրել է տեսանյութն ակումբի մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի առաջին որակավորման փուլում «Արարատը» հաղթահարեց հունգարական «Ֆեհերվարի» արգելքն, իսկ երկրորդում դուրս մնաց լեհական «Շլյոնսկի» դեմ դիմակայության արդյունքում։