«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է իր ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները մտադիր են բաժանվել կոլումբացի ֆուտբոլիստից․
«Ինձ հաճախ են հարցնում, թե ես որտեղ եմ խաղալու։ Չգիտեմ, անկեղծ։ Դա շատ դժվար հարց է։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում։ Չեմ ցանկանում ինչ-որ բան ասել, քանի որ չգիտեմ։ Ես քրտնաջան մարզվում եմ, աշխատում եմ ինձ վրա։ Չգիտեմ, թե կյանքն ինչ է պատրաստել ինձ համար։ Ֆուտբոլում և կյանքում ամեն ինչ հնարավոր է։
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այդ պատմությունն ավարտված է։ Չեմ կարծում, որ այն կրկնվի։ Ես կխաղամ այնտեղ, որտեղ ինձ կցանկանան տեսնել։ Կարոտեմ եմ Իտալիան, բայց չգիտեմ, թե արդյոք կկարողանա՞մ հանդես գալ յանտեղ։ Դա լավ տարբերակ կլիներ, բայց դեռևս վաղ է ինչ-որ հստակ բան ասել»,- Ռոդրիգեսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։