Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը, որն այս ամառ պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ, դիմել է մադրիդյան ակումբում իր նախկին թիմակից Ռաֆայել Վարանին, որը վերջերս տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ».
«Թանկագին Ռաֆա, ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել քեզ ընկերության ու հաղթանակների այս տարիների համար: Քեզ հաջողություն եմ մաղթում նոր փուլում, որն անպայման շատ հետաքրքիր է լինելու: Եթե մենք հանդիպենք, դու կխաղաս քո երկրի թիմի հետ, ճի՞շտ է:
Քեզ լավ նայիր»,-գրել է Ռամոսը Instagram-ի իր էջում:
Վարանը 2011 թվականից է պաշտպանել «Ռեալի» գույները, իսկ մինչ այդ հանդես է եկել «Լիդսում», որի սանն է հանդիսանում: Ավարտված մրցաշրջանում Ռաֆայելն իսպանական Պրիմերայի 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: