Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանում»։
«Ալաշկերտի» կազմում վերջին ժամանակներում խաղաժամանակ չէի ստանում, ու ինձ համար շատ կարևոր էր, որ խաղաժամանակ ունենամ: «Վանը» լուրջ հեռանկար ունեցող ակումբ է, և իմ տեղափոխությանը նպաստեց նաև այն, որ իմ ընկերներից ֆուտբոլիստներ կան ովքեր խաղում են այստեղ՝ Անդրանիկ Ոսկանյանը, Վահագն Այվազյանը: Այլ ակումբ տեղափախության տարբերակ նույնպես եղել է, բայց ընտրեցի «Վանը», քանի որ այստեղ պայմանները լավ են, ամեն ինչ լավ է, ու կարծում եմ այս թիմի հետ կարելի է հասնել արդյունքների: Մարզչական կազմի հետ ծանոթացել եմ այստեղ ու շատ լավ տպավորություն են թողել»,-ասաց Դաղբաշյանը:
30-ամյա ֆուտբոլիստն արդեն տեւական ժամանակ է հրավեր չի ստացել Հայաստանի ազգային հավաքականից.
«Ամեն ինչ անելու եմ, որ թիմին օգուտ տամ, ու շատ եմ ուզում, որ էլի հրավեր ստանամ ազգային հավաքականից ու դրա համար ամեն ինչ անելու եմ»,-նշել է Դաղբաշյանը:
























































