Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը ՉԼ երկրորդ որակավորման փուլում ընդհանուր 1-4 հաշվով պարտություն կրեց մոլդովական «Շերիֆից», մրցելույթները կշարունակի Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլում։ Մեր թիմի մրցակիցը կլինի ղազախական «Կայրաթը», որն էլ իր հերթին ՉԼ երկրորդ որակավորման փուլում պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Ալմաթիում, իսկ պատասխան հանդիպումը`12-ին, Երևանում: Միաժամանակ, Ալմաթիի թիմը տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի, հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալմաթի քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժշկի՝ Ալմաթիում սահմանափակող և կարանտինային միջոցառումների խստացման մասին 2021 թվականի հուլիսի 23-ի որոշումից հետո որոշում ընդունվեց զանգվածային սպորտային միջոցառումներն արգելել հանդիսատեսի հետ: Բանաձևն ուժի մեջ է մտել հուլիսի 26-ին:
Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի երրորդ տուրի «Կայրաթ» – «Ալաշկերտ» հանդիպումը, որը պետք է կայանա օգոստոսի 5-ին, կանցկացվի առանց հանդիսականների:
«Կայրաթ» ֆուտբոլային ակումբը ամեն ինչ արեց, որպեսզի երկրպագուները կարողանան ներկա գտնվել տրիբունաներում, սակայն քաղաքում համաճարակաբանական իրավիճակն այս պահին թույլ չի տալիս հանդիպում անցկացնել հանդիսատեսի մասնակցությամբ»,- ասված է «դեղին-սևերի» հայտարարության մեջ: