«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է տեղափոխվել Լա լիգա:
Football Italia-ն, հղում անելով La Repubblica-ին, հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով նախկինում գլխավորում էր նեապոլիտանական ակումբը, ցանկանում է իր թիմում տեսնել սենեգալցուն:
Նշվում է, որ «Նապոլին» չի ցանկանում Կուլիբալիին վաճառել 60 մլն եվրոյից պակաս գնով և ցանկանում է թիմում պահել խաղացողին, եթե համապատասխան առաջարկ չստանա:
Ավելի վաղ տեղեկատվություն էին հայտնվել Կալիդուի նկատմամբ ՊՍԺ-ի կողմից հետաքրքրության մասին: