Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Վրոցլավում 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը լեհական «Շլյոնսկի հետ» և դիմակայությունում զիջելով 7:5 հաշվով հաշվով դուրս մնաց եվրագավաթային ընթացիկ մրցաշրջանից:
Խաղի հենց մեկնարկում հյուրերը գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գոլի հեղինակ դարձավ նախորդ խաղում դուբլի հեղինակ դարձած Ռոբերտ Պիխը:
Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմն ակտիվացավ: 20-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մեկ րոպե անց լավ շանս ուներ Էդգար Մալաքյանը, սակայն վերջինիս հարվածը նույնպես բարձր ստացվեց: 41-րդ րոպեին Մորի Կոնեն կենտրոնում ստանալով գնդակը՝ մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը, իսկ 2 րոպե անց 26-ամյա հարձակվողն առաջ մղեց երևանյան թիմին:
Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին տանտերերը, ինչի արդյունքում 58 րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ 8 րոպե անց նաեւ առաջ անցան հաշվի մեջ: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Սյուլեն հաշիվը դարձրեց 3:3:
Այսպիսով, հայկական թիմերից եվրագավաթներում պայքարը շարունակում է միան երկրի չեմպիոն «Ալաշկերտը»: