Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը ՉԼ երկրորդ որակավորման փուլում ընդհանուր 1-4 հաշվով պարտություն կրեց մոլդովական «Շերիֆից», մրցելույթները կշարունակի Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլում։
Մեր թիմի մրցակիցը կլինի ղազախական «Կայրաթը», որն էլ իր հերթին ՉԼ երկրորդ որակավորման փուլում պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։
Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ օգոստոսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հիշեցնենք, որ ղազախական թիմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։