Ռուսաստանցի սուսերամարտիկները ոսկե մեդալներ նվաճեցին Տոկիոյի օլիմպիական խաղերում՝ հաղթելով կանանց թիմային մրցաշարում: Ռուսաստանի հավաքականը եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին (45:34):
Ռուսաստանի հավաքականի համար սա ութերորդ ոսկե մեդալն է Տոկիոյի խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում:
Թիմային մրցաշարի բրոնզե մեդալները նվաճեցին իտալացի սուսերամարտիկները, ովքեր հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին (45:23):