Երեկ՝ հուլիսի 28-ին, «Ռոման» ընկերական խաղ է անցկացրել «Պորտուի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է հռոմեացիների ֆուտբոլիստ Մանչինին, իսկ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Վիտինյան հավասարեցրեց հաշիվը։
Խաղի դրվագներից մեկում բախում է տեղի ունեցել «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ու «Պորտուի» ֆուտբոլիստ Պեպեի միջև։