Ալմաթիի «Կայրաթը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից՝ պարտվելով սերբական «Ցրվենա Զվեզդային»։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի թիմերի պատասխան հանդիպումը կայացավ Բելգրադում և ավարտվեց 5-0 հաշվով: Առաջին խաղում ղազախական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով։
Այդ խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։
«Կայրաթի», ինչպես և Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» համար, եվրագավաթային մրցաշրջանը դեռ ավարտված չէ․ թիմերը կշարունակեն իրենց ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլից։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հյուրընկալվել էր մոլդովական «Շերիֆին» ու պարտություն կրել (1-3)։