Լատվիայի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն Օլիմպիական խաղերի բասկետբոլի 3×3 մրցաշարի եզրափակչում։ Լատվիացիները հաղթեցին 21:18 հաշվով։
Կիսաեզրափակչում Լատվիայի ընտրանին հաղթել էր Բելգիայի հավաքականին։
Կանանց եզրափակիչ պայքարում մրցում էին Ռուսաստանի և ԱՄՆ հավաքականները։ 15։18 հաշվով հաղթեցին ամերիկացիները։