ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է առաջիկա մրցաշրջանի սպասելիքների մասին։
«Կարծում եմ՝ ինչպես միշտ, մենք ցանկացած տիտղոս, որը ցանկանում ենք կամ կփորձենք նվաճել, շանս ունենք։
Նախորդ մրցաշրջանում, ցավոք, մենք ոչինչ չհաղթեցինք։ Հայտնվեցինք Եվրոպա լիգայի եզրափակչում, բայց չկարողացանք հաղթել։ Բայց «Մանչեսթեր Յունայթդը» տրանսֆերներով, թե առանց դրանց, միշտ դժվար մրցակից կլինի ցանկացած թիմի համար ու կփորձի հաղթել ցանկացած մրցաշար, որին կմասնակցի։
Գիտեմ, որ մենք բոլոր մրցաշարերը հաղթելու շանս ունենք։ Կարող ենք նաև չնվաճել ոչ մի տիտղոս, բայց շանս կա։ Եվ այն օգտագործելու համար, իհարկե, պիտի գործադրենք բոլոր ուժերը»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Goal-ը։