«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը մոտ է «Բայերին» միանալուն: Իրանցի ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը գերմանական կողմի հետ: Այս մասին հայտնում է Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերը:
Ըստ աղբյուրի՝ «Բայերը» «Զենիթին» առաջարկում է 14 միլիոն եվրո 26-ամյա խաղացողի համար՝ գումարած բոնուսներ:
Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց կողմերը մոտ են համաձայնության: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բայերը» Ազմունին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 2,8 միլիոն եվրո աշխատավարձով:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ռոման»։