Սպորտային մարմնամարզության օլիմպիական քառակի չեմպիոն Սիմոնա Բայլսը հրաժարվել է մասնակցել անհատական բազմամարտին Տոկիո-2020-ում: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կանանց անհատական բազմամարտի մրցումները կկայանան վաղը՝ հուլիսի 29-ին:
Երեկ՝ հուլիսի 27-ին, հաղորդվում էր, որ Բայլսը հոգեբանական խնդիրների պատճառով չի մասնակցի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարին:
Բայլսը աշխարհի 19-ակի չեմպիոն է (ընդհանուր հաշվարկ), որը, ի դեպ, համաշխարհայի ռեկորդ է մարմնամարզությունում։ Բայլսը 3 անգամ արժանացել է «Ամերիկայի չեմպիոն» մրցանակին (2013, 2014 և 2015 թթ), դարձել է Աշխարհի չեմպիոն երկու անգամ «գետնային վարժություններ» մարզագործիքի վրա (2013, 2014) և մեկ անգամ «գերան» մարզագործիքի վրա (2014), իսկ 2014 թ. հավաքականի հետ արժանացել է ոսկե մեդալի Աշխարհի սպորտային մարմնամարզության առաջնությունում։