Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը տանտերերի՝ Ճապոնիայի հավաքականն է՝ ընդհանուր 20 մեդալով, որից 11-ը՝ ոսկե։
Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչներն են․ ամերիկացիները վաստակել են 10 ոսկե, 10 արծաթե և 9 բրոնզե մեդալներ։
Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի օլիմպիական հավաքականը՝ 10 ոսկե, 5 արծաթե և 8 բրոնզե մեդալներ։