ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սևիլյայի» դեմ ընկերական հանդիպումը: Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:
35-ամյա իսպանացին շարունակում է ապաքինվել նախորդ շաբաթվա վերջին կայացած մարզման ժամանակ ստացված ձախ ոտքի վնասվածքից: Նրա վերադարձը նախատեսվում է մեկ շաբաթից:
Նշվում է նաև, որ վնասվածներ են ստացել նաև Ռաֆինյան և Քոլին Դագբան, իսկ Խուան Բերնատը շուտով կմիանա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ընդհանուր խմբին:
ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 27-ին։