«Ռոման» շարունակում է փորձեր ձեռնարկել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունին ձեռք բերելու համար և նոր առաջարկ է պատրաստում Սանկտ Պետերբուրգի ակումբին, հաղորդում է Il Romanista-ն:
Նշվում է, որ ռուսական ակումբը մերժել է իտալացիների առաջին առաջարկը՝ 18 միլիոն եվրոյի դիմաց: Հռոմեացիները պատրաստվում են երկրորդ առաջարկին, որը կարող է ներառել նրանց խաղացողներից մեկին՝ Սթիվեն Ն’Զոնզիին, Պեդրոյին կամ Ռոբին Օլսենին:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ ցանկանում է իրանցի ֆուտբոլիստին տեսնել «Ռոմայում»։ Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ «Զենիթի» հարձակվողով հետաքրքրված է նաև «Բայերը»:
Նշենք, որ օգոստոսի 22-ին «Ռոման» Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,95, իսկ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 4,50