«Բարսելոնան» հայտարարել է, որ դադարեցնում բոլոր դատական գործընթացները թիմի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի հետ։
«Բարսելոնայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ, ակումբն ու բրազիլացի հարձակվողը համաձայնագիր են ստորագրել կողմերի միջև դատական գործընթացները դադարեցնելու մասին։
Նեյմարը 2017 թվականին է հեռացել «Բարսելոնայից», ինչից հետո տեղափոխվել է ՊՍԺ։ Հաղորդվում էր, որ բրազիլացին կապտանռնագույններին դատի է տվել՝ պահանջելով իրեն ավելի քան 40 մլն եվրո վճարել՝ որպես բոնուս պայմանագիրը 2016 թվականին երկարաձգելու համար։