«Ատլանտա Յունայթեդը» բանակցություններ է վարում «Վելեզ Սարսֆիլդի» հետ Տիագո Ալմադային ձեռք բերելու համար, գրում է Tranfermarkt-ը։ Արգենտինացի լրագրող Գերման Գարսիա Գրովան տեղեկացնում է, որ «Ատլանտան» առաջարկ են արել ձեռք բերել 20-ամյա փլեյմեյքերին:
Հարավամերիկյան տրանսֆերային շուկայի փորձագետ Սեզար Լուիս Մերլոն հայտնում է, որ գործարքն ընթացքի մեջ է, և MLS-ի ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 100% -ը:
Ալմադային ձեռք բերելը նշանակալի գործարք կլինի «Ատլանտա Յունայթեդի» համար: Գարնանը հայտնի էր դարձել Մարսելի «Օլիմպիկը» 12-15 միլիոն եվրոյի դիմաց Ալմադային ձեռք բերելու հայտ էր ներկայացրել, բայց ֆինանսական պատճառներով տեղափոխությունը ձախողվել էր:
Ալմադան կդառնա MLS-ի ամենաթանկարծեք խաղացողը՝ եթե գործարքն իրականանա: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո, և նա Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Այմ MLS-ի ամենաթանկարեք ֆուտբոլիստը հայազգի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսի Մարաշլյանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։