Տոկիոյի Օլիմպիական խաղերում նետաձգության թիմային մրցաշարում ոսկե մեդալներ նվաճեց տղամարդկանց Հարավային Կորեայի հավաքականը:
Եզրափակչում կորեացիներին դիմակայեց Թայվանի հավաքականը: Կորեացի նետաձիգները բոլոր երեք տուրերում (59-55, 60-58, 56-55) գերազանցեցին իրենց մրցակիցներին՝ հաղթելով 6-0 հաշվով:
Երրորդ տեղի համար պայքարում Ճապոնիայի հավաքականը հաղթեց Նիդերլանդներին (5: 4) և նվաճեց բրոնզե մեդալներ: