Ճապոնացի Մոմիջի Նիշիան դարձել է Տոկիո-2020 օլիմպիական չեմպիոն սքեյթբորդինգում (սթրիթ): Եզրափակչում նրա արդյունքը 14,74 է:
Արծաթը վերցրեց բրազիլացի Ռեիսա Լեալը (14,64), ևս մեկ ճապոնուհի` Ֆուն Նակայաման (14,49) եզրափակել է լավագույն եռյակը:
Սա մեդալների առաջին հավաքածուն է, որը խաղարկվում է օլիմպիական խաղերում կանանց սքեյթբորդում: Տղամարդկանց մրցաշարում ոսկին նվաճեց ևս Ճապոնիայի ներկայացուցիչ Յուտո Հորիգոմեն: