ՏՈԿԻՈ-ում ընթացող Օլիմպիկան խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակ, 10մ կանանց պայքարում աշխարհի ուժեղագույն 53 մարզիկներից խոցելով 573 միավոր գրավեց 18-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ էր մտել նաեւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը մեկնարկել էր հաղթանակով: