«Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է լքել ռուսական ակումբը, հայնտում է Metaratings.ru-ն:
Ըստ աղբյուրի, վրացի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել «Միլանում»: Այդ հարցում իր ազդեցությունը կարող է ունենալ «Միլանի» նախկին պաշտպան, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նախկինում հաղորդվում էր, որ Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան»:
ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում Վրաստանի հավաքականի անդամը դարձել է 4 գոլի հեղինակ: