Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային ՕԽ-ը:
Այսօր պայքարը սկսել են վոլեյբոլիստները: 12 հավաքական՝ բաժանված 2 խմբի, պայքարում է փլեյ-օֆֆի 8 ուղեգրի համար: Ամենաանսպասելին Իրանի Իսլամական հանրապետության հաղթանակն էր Լեհաստանի ընտրանու նկատմամբ: 5 սեթում մեր հարևանները կարողացան ծնկի բերել համաշխարհային դասակարգման երկրորդ համարին:
Այսօր կայացած մյուս խաղերի շրջանակում Իտալիան 3-2 հաշվով հաղթել է Կանադային, Բրազիլիան 3-0 հաշվով պարտության է մատնել Թունիսին, Ռուսասատանի օլիմպիական հավաքականը 3-1 հաշվով ծնկի է բերել Արգենտինային, իսկ Ճապոնիան 3-0 հաշվով հաղթել է Վենեսուելային:
Այս րոպեներին ընթանում է ԱՄՆ-Ֆրանսիա հանդիպումը: