Հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր չէ մնալ ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆւոտբոլիստը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: