«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Լոնդոնյան ակումբը հույս ունի Ալոնսոյի համար 15-20 մլն եվրո ստանալ, մինչդեռ «Ինտերը» ցանկանում է վարձակալել պաշտպանին՝ հետագայում գնելու հնարավորությամբ: Անձամբ Ալոնսոն «Չելսիի» ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել իտալական ակումբ: Ալոնսոյի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Հիշեցնենք՝ Ալոնսոն 2016 թվականից է հանդես գալիս «Չելսիում»: Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Ա Սերիայում՝ 2013-ից 2016 թվականներին պաշտպանելով «Ֆիորենտինայի» գույները: