Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները մեկնաբանել են Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը․
«Ջեյդոնը շատ էր ցանկանում վերադառնալ հայրենիք և անգլիական Պրեմիեր-լիգա։ Նա միշտ իրեն պրոֆեսիոնալ և շատ կոռեկտ է պահել։ Այդ իսկ պատճառով ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան՝ ամբողջ ակումբի անունից»,- ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոահիմ Վացկեի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
«Ջեյդոնը մեծ հաջողությունների է հասել մեզ հետ անցկացրած 4 տարում, հատկապես՝ նախորդ մրցաշրջանի վերջնական հատվածում, նա կարևոր գոլեր հեղինակեց ու գոլային փոխանցումներ կատարեց՝ իր ներդրումն ունենալով թիմի հաջողություններում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան նվիրվածության համար և ամենալավն ենք ցանկանում հետագա կարիերայում»,- «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։