Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ես միշտ շնորհակալ կլինեմ «Բորուսիային»՝ բարձր մակարդակում խաղալու հնարավորության համար: Միևնույն ժամանակ, ես միշտ գիտեի, որ վաղ թե ուշ ես վերադառնալու եմ Անգլիա:
«Մանչեսթեր Յունայթեդին» միանալու հնարավորությունը երազանքի իրականացում է: Ես սպասում եմ, թե երբ կարող եմ ինձ դրսևորել Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդը» ունի երիտասարդ ու հետաքրքիր թիմ, ես գիտեմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ինչ-որ յուրահատուկ բան և հասնել այն հաջողության, որին արժանի են երկրպագուները:
Ակնկալում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ու նրա մարզչական շտաբի հետ աշխատանքը կօգնի ինձ բարելավել իմ խաղը», — ասել է Սանչոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: