Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել 21-ամյա խաղացողի հետ, որը ուժի մեջ է մինչեւ 2026 թվականի հունիսը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: