Հարձակվող Կարիմ Բենզեման արձակուրդից հետո վերադարձել է Մադրիդի «Ռեալ». հարձակվողը լրացուցիչ հանգստյան օրեր էր ստացել, քանի որ մրցաշրջանից հետո նա խաղում էր Ֆրանսիայի ազգային հավաքականում Եվրո-2020-ում:
Վերադառնալով «Ռեալ», Բենզեման կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
2020/21 մրցաշրջանում Բենզեման դարձավ «Ռեալի» լավագույն ռմբարկուն՝ բոլոր մրցաշարերում դառնալով 30 գոլի հեղինակ: