Լողափնյա վոլեյբոլի չեխ մարզիկներ Բարբարա Գերմանովան և Մարկետա Սլուկովան դուրս են եկել օլիմպիական մրցաշարից, հայտնում է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը:
Լողափնյա վոլեյբոլի կանանց Չեխիայի հավաքականը կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով այլևս չի կարող մասնակցել մրցաշարին: Նրանց մրցակիցներին միավորներ կտրվեն` համաձայն Տոկիո -2020 COVID-19 լողափնյա վոլեյբոլի մարզական կանոնների:
Խմբի մյուս բոլոր խաղերի վրա չի ազդի այս միջադեպը և խաղերը կընթանան ըստ նախատեսվածի:
Չեխիայի հավաքականի կազմում սա COVID-19-ի առաջին դեպքը չէ: Արդեն հավաքականի անդամներից չորսը գտնվում են կարանտինում: