Իսպանիայի օլիմպիական հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր ոտքը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Եգիպտոսի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո (0-0)
Առաջին խաղակեսի վերջում եգիպտացի հարձակվող Մոհամեդ Թահերը ոտքով հարվածեց Սեբալյոսի ձախ կոճին: Հարվածից հետո իսպանացու ոտքը այտուցվեց: Սեբալյոսը մոտ երեք րոպե անցկացրեց խոտածածկի վրա, բժիշկներն օգնեցին խաղացողին, որից հետո նա կարողացավ լքել խաղադաշտը: