Արգենտինայի հավաքականը Տոկիոյում անցակացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում պարտվեց Ավստրալիային: Արգենտինացիները պարտվեցին (0: 2)՝ տասը հոգով խաղալով երկրորդ խաղակեսում։
14-րդ րոպեին Լակլան Ուոլասը առաջ մղեց Ավստրալիային: Ավստրալացիները երկրորդ գնդակը խփեցին 80-րդ րոպեին: Միտչել Դյուկի օգնությամբ Մարկո Տիլիոն դարձավ գոլի հեղինակ:
Ճապոնիայի հավաքականը Տակեֆուսա Կուբոյի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց հարաֆրիկացիներին՝ 1-0։
Նույն հաշվով հաղթանակ տարավ նաև Ռումինիայի հավաքականը, որն առավելության հասավ Հոնդուրասի ընտրանու նկատմամբ։