Ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի շրջանակում ավարտվեց ևս երկու հանդիպում: B խմբում Մեքսիկայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն 4-1 հաշվով:
Մեքսիկացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Էռնեստո Վեգան, Սեբաստիան Կորդովան, Ուրիել Անտունան և Էդուարդո Ագիրեն: Ֆրանսիացիների կազմում միակ գոլը խփեց Անդրե-Պիեռ Ժինյակը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Զուգահեռաբար անցկացվող խաղում Նոր Զելանդիան հաղթեց Հարավային Կորեային (1-0): Թիմերը ևս ներկայացնում են B խումբը: Միակ գոլը խփեց Քրիս Վուդը, ով աչքի ընկավ 70-րդ րոպեին: