Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի կարողացել ավարտել թիմի վերջին մարզումը, հայտնում է Marca-ն:
Ֆուտբոլիստը մարզումը սկսելուց մի քանի րոպե անց զգացել է մրսածության ախտանիշներ, և նա խաղադաշտից հեռացավ նախատեսված ժամկետից շուտ:
Նշվում է, որ իսպանացին մինչ այդ հանձնել էր կորոնավիրուսի երկու թեստ և երկուսն էլ բացասական էին: Ենթադրվում է, որ Իսկոյի մարմինը այդպես է արձագանքել COVID-19-ի պատվաստանյութին, որը նա ստացել էր հուլիսի 19-ին՝ մի քանի թիմակիցների հետ միասին:
2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալը» երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Հուլիսի 25-ին սերուցքայինները խաղալու են «Ռեյնջերսի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Գլազգոյում: Օգոստոսի 8-ին մադրիդյան թիմը կխաղա «Միլանի» հետ: Այս խաղը տեղի կունենա Ավստրիայում: