Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնական կայքում թարմացրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները:
Այսպիսով, միայն վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի տասներկու նոր դեպք: Թեստավորման գործընթացն սկսվելուց ի վեր գրանցվել է 91 հաստատված դեպք:
Մանրամասները չեն բացահայտվել, բայց պետք է նշել, որ 91 դրական դեպքերից 52-ը վերաբերվում են տեղացիներին, 32-ը՝ հյուրերին:
Նշենք, որ Գվինեայի հավաքականը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերից՝ մարզիկների՝ COVID-19- ով մարզիկների վարակվելու ռիսկերից խուսափելու համար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին: