Օլիմպիական կարգախոսը, որն ունի ավելի քան մեկդարյա պատմություն, փոխվել է, որպեսզի նշվի մարզիկների հաջողություններում շրջապատի մարդկանց ունեցած ծառայությունները, հայտնում է ՀԱՕԿ-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը:
Երեկ ՄՕԿ-ի նստաշրջանը միաձայն հաստատեց օլիմպիական կարգախոսի փոփոխությունը: Այն այժմ այսպիսին է. ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին:
Նոր կարգախոսի հիմքում ընկած է այն, որ առանց թիմի չի կարելի ավելի արագ, բարձր և ուժեղ լինել ինչպես սպորտում, այնպես էլ առօրյա կյանքում:
«Օլիմպիական արժեքները միայն անձնական գերազանցության մասին չեն: Կարևոր է և այն, որ մարզիկները շրջապատված են թիմով՝ լինի դա մարզիչ, ընտանիք, թե բժիշկ»,-ասել է Ադամսը: