Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի F խմբի խաղում Նիդերլանդների կանանց հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Զամբիայի նկատմամբ (10:3): Խաղը տեղի ունեցավ ճապոնական Միյագիում:
Նիդերլանդների հավաքականի կազմում չորս գոլ խփեց Վիվիանա Միեդեման, դուբլի հեղինակ դարձավ Լիեկե Մարթենսը, և մեկ անգամ էլ աչքի ընկան Շանիս վան դե Սանդենը, Ջիլ Ռորդը, Լինետ Բիրենշտեյնը և Վիկտորիա Պելովան:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: