Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Իսահ Ալիյուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։
Կարիերայի ընթացքում հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», որի կազմում դարձել է Հայաստանի Առաջին լիգայի հաղթող, ինչպես նաև հասել մինչև Հայաստանի Գավաթի եզրափակիչ։
Ալիյուն հանդես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»՝ խաղալով երկրորդ թիմի կազմում։