Տոկիոյի Օլիմպիական խաղերում կանանց ֆուտբոլային մրցաշարի մեկնարկային խաղում Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Չիլիին՝ 2:0:
Խաղը տեղի ունեցավ Սապորոյում: Բրիտանուհիների կազմում Էլեն Ուայթը դուբլի հեղինակ դարձավ:
Ֆուտբոլի կանանց օլիմպիական մրցաշարի E խմբում, բացի Մեծ Բրիտանիայի և Չիլիի հավաքականներից, ընդգրկված են նաև Ճապոնիան և Կանադան: Այսօր՝ հուլիսի 21-ին, այս թիմերի միջև հանդիպում է տեղի ունենալու, սկիզբը՝ 14.30-ին (Երևանի ժամանակով):