Հուլիսի 21-ի գիշերը Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքի «Ֆուկուսիմա Աձումա» մարզադաշտում կայացել է Օլիմպիական խաղերի առաջին խաղը։ Բեյսբոլի/Սոֆթբոլի խմբային փուլի առաջին տուրում միմյանց հետ մրցել են Ավստրալիայի և Ճապոնիայի հավաքականները․ տանտերերը 8-1 հաշվով հաղթանակ են տարել։
Բեյսբոլի մրցումները կանցկացվեն հուլիսի 21-ից հուլիսի 27-ը։
Նշենք՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ 18 օր շարունակ բոլոր մարզաձևերի կարևորագույն խաղերը կլինեն Առաջինի եթերում: