«Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Անտետոկունպոն չի թաքցրել իր հույզերը «Ֆինիքս Սանսի» դեմ NBA-ի եզրափակիչ փլեյ-օֆֆի 6-րդ հանդիպման ավարտից հետո:
Հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) Միլուոկիում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 105:98, իսկ Անտետոկունպոն վաստակեց 50 միավո: «Բաքսը» հաղթեց շարքը 4-2 հաշվով և 50 տարվա ընթացքում առաջին անգամ դարձավ առաջնության չեմպիոն:
Խաղի ավարտից հետո Անտետոկունպոն նստեց աթոռի վրա և չթաքցրեց երջանկության արցունքները: Միևնույն ժամանակ, նա չէր ամաչում տեսախցիկներից և բացահայտ արտահայտում էր իր հույզերը:
Նշենք, որ հույն բասկետբոլիստը ճանաչվեց նաև եզրափակիչ շարքի լավագույն խաղացող։