Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դիմակայության 2-րդ խաղում պարտվել էր Ադրբեջանի հավաքականի առաջատար Շախրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում հաղթել էր Հայկն ու ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում, որը բաղկացած կլինի 2 պարտիայից:
Թայ-բրեյքի առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Քիչ անց կմեկնարկի 2-րդ պարտիան։