Լոնդոնի «Տոտենհեմը» մոտ է «Ատալանտայի» երկու ֆուտբոլիստների՝ դարպասապահ Պիեռլուիջի Գոլինիի և պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերը ձեռք բերելուն:
«Տոտենհեմի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հիմնական նպատակն է գնել նոր կենտրոնական պաշտպան, որը կարող է փոխարինել վետերան Թոբի Ալդերվեյրելդին:
Ըստ Football.london-ի՝ Պարատիչին արդեն բանակցություններ է վարում արգենտինացի պաշտպանի տեղափոխության շուրջ, ով ընդամենը երկու շաբաթ առաջ Copa America 2021-ում ոսկե մեդալներ նվաճեց:
The Guardian-ն իր հերթին նշում է, որ «Տոտենհեմը» պայմանավորվել է մեկ տարով վարձակալել դարպասպահ Գոլինիին` հետագայում 12 միլիոն ֆունտով նրա տրանսֆերը գնելու տարբերակով: Իտալացի դարպասապահը Ուգո Լյորիսին փոխարինելու հիմնական թեկնածուն է, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 12 ամսից: